Ծառուկյանը Հայաստանում է եղել, բայց չի մասնակցել. Իվետա Տոնոյանը՝ նրա ընտրությունների չմասնակցելու մասին
Գագիկ Ծառուկյանը երեկ հանրապետությունում է եղել և չի մասնակցել ընտրություններին: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և ավելացրեց. «Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում՝ մասնակցե՞լ, թե չմասնակցել ընտրություններին: Պարոն Ծառուկյանը չի մասնակցել, բայց գտնվել է Հայաստանում»:
Ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ն որևէ քաղաքական գնահատական տալո՞ւ է երեկ անցկացված ՀՀ նախագահի համապետական ընտրություններին, Իվետա Տոնոյանն ասաց, որ այդ մասով որևէ քննարկում չի եղել, ուստիև ոչինչ չի կարող ասել:










