Սկանդալ ԵԱՀԿ ԺՄԻՀԳ դիտորդների մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ, տարբերակ 2)

15:27 • 19.02.13

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում այս պահին տեղի ունեցող ԵԱՀԿ ԺՄԻՀԳ մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ անակնկալ մի բողոքի ակցիա։

Մի ակտիվիստ ձեռքին ցուցապաստառով կանգնեց միջազգային այս կառույցի ներկայացուցիչների առաջ և սկսեց ընթերցել ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ մի տեքստ։ Նրան միացած այլ ակտիվիստների հետ նրանք կոչ արեցին, որպեսզի եվորպացի փորձագետները «գնան ու իրենց երկրներում կարգեր հաստատեն ու գնահատականներ տան»։

Այնուհետև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կառույցի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ նախագահական ընտրություններին իրենց գնահատականներում հիմնականում դրական արտահայտվեցին, ստիպված եղան ընդմիջում հայտարարել և դուրս եկան։


Նշենք, որ ԵԱՀԿ ԺՄԻՀԳ կառույցի դիտորդները նախագահական ընտրությունները գնահատեցին մրցակցային, դրանցում մատնանշեցին առաջընթաց մի շարք ոլորտներում և հույս հայտնեցին, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց հանձնարարականները։


Ընտրությունները գնահատվեցին հիմնականում նորմալ, չնայած գործող նախագահի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ։

Չնայած դիտորդների ջանքերին, շարունակելու ներկայացնել եզրակացությունը, նրանց այդուհանդերձ չստացվեց դա անել և վերջիններս լքեցին դահլիճը։ Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում արդեն նշեցին, որ իրենք ՀՀ քաղաքացիներ են և պահանջում են ճիշտ գնահատական տալ ըտրություններին։


Ի դեպ, նշենք, որ երբևէ նման միջադեպ չէր եղել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները չկարողանային ընտրություններից հետո իրենց գնահատկանը չներկայացնեն։


 



16.10

Ասուլիսը կրկին վերականգնված է։ ԵԱՀԿ ԺՄԻՀԳ դիտորդները շարունակում են ներկայացնել զեկույցը՝ միաժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար՝ դեսպան Հայդի Թալիավինին ասաց, որ ցավում է, որ չկարողացան հասկանալ, թե ինչ է կատարվել այստեղ։ «Բոլորին կոչ ենք անում հարգել խոսքի ազատությունը, և այն, ինչ այստեղ կատարվում էր, լավ կլիներ մենք էլ իմանայինք»,–ասաց նա։

Մեր դիտորդները գնահատել են գրեթե 1000 տեղամաս, արդյունքները հենց նոր են հրապարակվում, ուստի ես զարմանում եմ այն բանի առթիվ, թե որտեղից էին իրենք տեղյակ մեր եզրակացությունների մասին։

Մինչ ասուլիսի սկանդալային դադարը դեսպան Հայդի Թալիավինին ասել էր, քվեարկության գործընթացը կանոնավոր էր և լավ կազմակերպված։ «Մենք տեսանք նաև խախտումներ, ընտրողների երկյուղավորում հիմնականում նախագահի կողմնակիցների կողմից։ Վարչական ռեսուրսի չարաշահում է եղել, հանրային ծառայողները օգտագործում էին իրենց հնարավորությունները»,– ասաց նա՝ հավելելով, որ ԶԼՄ–ները լավ լուսաբանեցին բոլոր թեկնածուներին, բայց այդ ներկայացնելը կարելի էր շահել թեկնածուների միջև երկխոսություններից։ Ըստ նրա՝ թեկնածուները հնարավորություն ստացան իրենց քարոզարշավը ազատ անցկացնել։