Երևանում կայացել է հայկական երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը

15:48 • 19.02.13

Փետրվարի 19-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանն իր արցախյան գործընկերոջը ներկայացրել է Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:


Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի: