Սանայում ռազմական օդանավն ընկել է քաղաքային հրապարակի վրա. կան զոհեր
Եմենի մայրաքաղաք Սանայում ռազմական օդանավ է ընկել քաղաքի հրապարակներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով France Press գործակալությանը։
Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է օդաչուն և 6 քաղաքացիական անձ։
Դեպքի հանգամանքները, ինչպես նաև զոհերի և վիրավորների վերջնական թվի ու օդանավի տեսակի մասին տվյալները ճշտվում են։










