Սաուդյան արքայազնը վաճառել է աշխարհի ամենաթանկ Airbus A380 ռեակտիվ ինքնաթիռը (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալվալիդ բին Թալալը, ով Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը, վաճառել է մոլորակի ամենաթանկ ռեակտիվ ինքնաթիռը՝ Airbus A380-ը, հայտնում է LuxPlanet-ը։
18 մլրդ դոլար կարողություն ունեցող արքայազնն այդ ինքնաթիռը պատվիրել էր դեռևս 2007թ. և աստղաբաշխական գումարներ ծախսել այն «թռչող դղյակի» վերածելու համար։
Տարիներ առաջ Թալալն ինքնաթիռի գնման և ձևափոխման համար տրամադրել է ավելի քան 500 մլն դոլար։ «Թռչող դղյակի» նոր տիրոջ ինքնությունը, ինչպես նաև գործարքի գինը չի հրապարակվել։ 57-ամյա Թալալը մտադիր է ինքնաթիռի վաճառքից ստացված գումարը ներդնել շինարարական բիզնեսի ոլորտում։










