Ավստրալիայում հաղորդավարը կորցրել է գիտակցությունն ուղիղ եթերում (տեսանյութ)
Ավստրալական լրատվական հեռուստաալիքներից մեկի եղանակի տեսության հաղորդավար Հրանտ Դենյերը կորցրել է գիտակցությունն ուղիղ եթերում՝ որոշելով կապ հաստատել ստուդիայի հետ անմիջապես մարզական ինքնաթիռից, հայտնում է Life News-ը։
Երբ նկարահանման ժամանակ ինքնաթիռը սկսել է օդում հնարքներ կատարել, հաղորդավարի դեմքին սարսափ է նկատվել, սակայն նա փորձել է նույնիսկ կատակել։
«Ես ամբողջ կյանքում երազել եմ նման բան անել։ Իսկ այժմ ես ցանկանում են վերադառնալ երկիր»,- ասել է Դենյերը։
Այդ խոսքերից մի քանի վայրկյան անց հաղորդավարը կորցրել է գիտակցությունը։ Իսկ րոպեներ անց նա ուշքի է եկել և հայտնել, որ շուտով կրկին կապ կհաստատի։
Ավելի ուշ սոցկայքի իր էջում ավստրալացին մեկնաբանել է պատահածը. «Ամեն ինչ կյանքում պատահում է առաջին անգամ»։ Բայց ավելի շատ հաղորդավարին հուզել է այն, որ «ինքը վատ տեսք ունի քնած ժամանակ»։










