Ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել Պետերբուրգում, զենք կիրառել, վնասել կայանված մեքենաները

09:19 • 20.02.13

ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում փետրվարի 19-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ զենք է կիրառվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Միջադեպից հետո 4 մարդ հոսպիտալացվել է։

 

Ինչպես գրում է «Նովայա գազետա»-ն, դեպքը տեղի է ունեցել «Չիստիե պրուդի» («Чистые пруды») սրճարանի մոտ։ Նախնական տվյալներով՝ կռվին մասնակցել է մոտ 40 մարդ, բոլորն էլ՝ ադրբեջանցի։

 

Ականատեսների խոսքով՝ սկզբում նրանք մեկը մյուսի հետևից են ընկել ավտոմեքենաներով՝ վնասելով իրենց և տարածքում կայանված մեքենաները։ Նրանք նույնիսկ ծեծի են ենթարկել կայանված մեքենաներից մեկի տիրոջը։ Դուրս գալով մեքենաներից՝ ադրբեջանցիները շարունակել են կռիվը փողոցում։

 

Նրանցից մի քանիսը կրակել են ատրճանակներից, ավտոմեքենաներին հարվածել մահակներով, վնասել նաև այն մարդկանց մեքենաները, որոնք կապ չեն ունեցել միջադեպի հետ։

 

Տաք հետքերով ոստիկանները ձերբակալել են 15 մասնակցի։ Մնացած մասնակիցների որոնման աշխատանքները շարունակվում են։