Փարիզում անհայտ անձինք De Beers-ի խանութից 3 մլն եվրոյի զարդ են գողացել

09:56 • 20.02.13

Փարիզում զինված հանցագործները հարձակվել են De Beers ընկերության՝ քաղաքի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութի վրա և 3 մլն եվրոյի գողություն կատարել, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Agence France Presse-ին։

 

Հանցագործները, ցուցափեղկերից վերցնելով զարդերը, արագ լքել են խանութը հետնամուտքից։ Գողության ընթացքում նրանք չեն կիրառել իրենց մոտ եղած ատրճանակները,ինչի արդյունքում ոչ ոք չի տուժել։

 

De Beers ընկերությունն աշխարհում ալմաստների և ադամանդների արտադրության և վաճառքի առաջատարներից է, որի աֆրիկյան հանքավայրերից արդյունահանվում է ամբողջ աշխարհում արդյունահանվող ադամանդների 40%-ը։