Ադրբեջանական կողմից արձակված գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 19-ին ադրբեջանական կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնվ. 1992 թվական):
Այս մասին Tert.am-ին ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը։
«Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- ասաց նա:










