Չեխիայի Հանրապետությունը չի փոխել իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության հանդեպ. ՉՀ ԱԳՆ

19:45 • 20.02.13

Չեխիայի արտգործնախարարությունը չի մասնակցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի փաստաթղթին, որով դատապարտվում է Խոջալուում հայերի իրականացրած «ցեղասպանությունը»: 
Այս մասին տեղեկացնում է Չեխիայի Հանրապետության արտգործնախարարության կայքը՝անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը:

 

«Չեխիայի Հանրապետությունը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ: Չեխիայի Հանրապետությունը սատարում է միջազգային հանրության, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված հակամարտության խաղաղ լուծմանը և շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ պահպանելու քաղաքականությունը»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:


Նշվում է նաև, որ նախարարության համար տհաճ անակնկալ էր, որ այդ բանաձևի ընդունման վերաբերյալ լուրը հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքում՝ նախքան վերը նշված Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հրապարակվելը: