Սիրիայում ականանետի թիրախում են հայտնվել ֆուտբոլիստները. 1 զոհ

18:54 • 20.02.13

Սիրիայում ականանետի թիրախում են հայտնվել տեղի «Ալ-Վաթհբա» ակումբի ֆուտբոլիստները, ովքեր մարզվում էին Դամասկոսի մարզադաշտում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։

 

Կրակի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել մի քանի ֆուտբոլիստ։ Վերջիններս հոսպիտալացվել են։

Երկրի պետական SANA գործակալության համաձայն՝ միջադեպի համար պատասխանատու են ապստամբները, որոնց նրանք «ահաբեկիչներ» են անվանում։

Սիրիայի մայրաքաղաքի տարածքում կառավարական զորքի և զինյալ ապստամբների միջև արյունալի մարտերը շարունակվում են։

ՄԱԿ-ի համաձայն՝ 2011թ.-ի մարտից ի վեր Սիրիայում հակամարտության հետևանքով ավելի քան 70.000 մարդ է զոհվել։