Ֆրանսիան պատրաստվում է թույլատրել էվթանազիան բացառիկ դեպքերում

11:42 • 20.02.13

Ֆրանսիական իշխանությունները հավանության են արժանացրել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս էվթանազիայի կիրառումը բացառիկ դեպքերում։ Սպասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2013թ. ամռանը, գրում է Правда-ն։

 

Ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հիվանդները կարող են դիմել էվթանազիայի երեք դեպքում.

առաջին դեպքում, երբ հիվանդն ինքնուրույն և հստակ կհայտարարի մահանալու իր ցանկության մասին,

երկրորդ դեպքում՝ նման որոշման պատասխանատվությունն ընկնում է անբուժելի հիվանդի հարազատների վրա, սակայն այս դեպքում անհրաժեշտ կլինի բժշկական խորհրդի որոշումը,

երրորդ  դեպքը վերաբերվում է այն հիվանդներին, որոնց կյանքը պահպանվում է արհեստական ճանապարհով։