Անդրիաս Ղուկասյանն անկողնային ռեժիմում է, այլապես ներկա կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքին
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեսնօրյա հացադուլից հետո գտնվում է անկողնային ռեժիմում: Այդ իսկ պատճառով նա այսօր չի մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին:
Ինչ վերաբերում է իր կողմնակիցների մասնակցությանը, ապա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, կմասնակցեն:
«Դեռ անորոշ է»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը, ի պատասխան հարցի, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածուների միջև վերջնական համաձայնություն ձեռք բերվե՞լ է ընտրությունների վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ հանդես գալու շուրջ:
Նշենք, որ «Հրապարակ» թերթը հաղորդել էր, որ Անդրիաս Ղուկասյանի նախաձեռնությամբ , Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, իրենց նախնական համաձայնությունն են տվել տեքստին, իսկ Արման Մելիքյանը հրաժարվել է:
Պարույր Հայրիկյանը Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե միանալո՞ւ է, ասաց՝ «կտեսնենք»:










