Պետերբուրգում ադրբեջանցիները կռվել են «աղջիկ փախցնելո՞ւ» պատճառով
Ռուսաստանի Դաշնության «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում երեկ երեկոյան ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը, հնարավոր է, տեղի է ունեցել «աղջիկ փախցնելու» պատճառով, հայտնում է Газета-ն
Фонтанка.ru-ի համաձայն՝ մոտ 20 ադրբեջանցիների մասնակցությամբ կռվի առիթ է հանդիսացել քաղաքում վաղուց հաստատված և նորեկների միջև հարսանեկան ավանդույթների շուրջ անհամաձայնությունը։
Պատճառը եղել է հարսանիքից առաջ ավանդական «աղջիկ փախցնելը», որից դժգոհ են եղել աղջկա հարազատները, ովքեր երկար ժամանակ ապրելով Ռուսաստանում՝ հարմարվել են «նոր» կյանքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, կռվի ժամանակ զենք է կիրառվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև դանակ, բեյսբոլի մահակ, 2 ատրճանակ։ Հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ (ավելի վաղ հաղորդվում էր 4 մարդու մասին)։
Ոստիկանները «տաք հետքերով» ձերբակալել են 15 մարդու։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։










