Նկարիչները Facebook-ի անծանոթներին առաջարկել են նկարել միմյանց

23:59 • 20.02.13

Նկարիչներ Այվեն Քեշը և Ջեֆֆ Գրինսպենը և դիզայներ Լուիս Պենան հիմնադրել են մի ծառայությունը, որի միջոցով ամբողջ աշխարհի նկարիչները կարող են փոխանակվել իրենց դիմանկարներով, որոնք արված են լուսանկարների հիման վրա, գրում է Lenta.ru-ն:


Ծառայությունը կոչվում է Selfless Portraits: Facebook-ի միջոցով գրանցված օգտատերը պետք է ուղարկի իր լուսանկարը, որպեսզի որոշ ժամանակ անց ստանա ուրիշի կողմից արտանկարված իր դիմանկարը: Սակայն նկարն իրեն հասանելի կլինի միայն այն դեպքում, եթե նա նկարի մեկ այլ օգտատիրոջ դիմանկարը, որը նրան է ուղարկվում պատահական կարգով: Յուրաքանչյուր նկարի համար տրամադրվում է 48 ժամ:


Մեկ շաբաթվա ընթացքում ծառայությունը ստեղծել է 3.500-ից ավել աշխատանք: Չնայած նրան, որ շատ նկարներ արված են շատ վատ կամ ստեղծման ժամանակ օգտագործել են Photoshop, որոշ նկարներ ուշադրության արժանի են: