Պետերբուրգում 4 մարդ է վիրավորվել տարբեր տեսակի զենքերի կիրառմամբ կռվում

01:24 • 20.02.13

Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը քննություն է վարում զանգվածային ծեծկռտուքի միջադեպի վերաբերյալ, որը տեղի է ունեցել այսօր ուշ երեկոյան քաղաքի Ֆրունզեի շրջանում, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ՆԳՆ ԳՎ կայքին:

 

Հաղորդման համաձայն, կոնֆլիկտ է ծագել Դմիտրովի փողոցի վրա «Չիստիե պրուդի» սրճարանի մոտ: Նախնական տվյալներով, դրան մասնակցել է մոտ 20 մարդ:


Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում ոստիկանության հավելյալ ջոկատներ են տեղակայվել կայունության ապահովման համար: