Բենեդիկտոս 16-րդ պապը ցանկանում է վերափոխել կոնկլավի օրակարգը

21:38 • 20.02.13

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կարող է փոխել կարդինալների կոնկլավ հրավիրելու կարգը, այսօր հայտնել է Հռոմի Սուրբ աթոռի մամուլի քարտուղար հայր Ֆեդերիկո Լոմբարդին, հաղորդում է BBC-ն:


Հռոմում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ Վատիկանում լայնորեն քննարկվում է կոնկլավ անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում, որքան հնարավոր է շուտ, պետք է նոր պապ ընտրվի:


Գործող կանոնների համաձայն կոնկլավը պետք է գումարվի հովվապետի հեռանալուց 15-ից 20 օր հետո: Բենեդիկտոս 16-րդ պապը հանգստի է գնում փետրվարի 28-ին:


Նախորդ շաբաթ Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարվեց գահից առողջական վիճակի պատճառով, այդկերպ, սկսած 1415թ., դառնալով առաջին Հռոմի պապ, ով նման քայլի է դիմել: