Պուտինը կայցելի Ամերիկայում սպանված որբերի մանկատուն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի սկզբին աշխատանքային այց կկատարի Պսկովի մարզ, որի շրջանակներում կայցելի տխրահռչակ «Պեչորսկի» մանկատուն, որտեղից որդեգրվել էին հետագայում Միացյալ Նահանգներում մահացած Դիմա Յակովլևն ու Մաքսիմ Կուզմինը։
Ինչպես նշում է Взгляд-ը, այս տեղեկությունը հաստատել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ այցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ «Պեչորսկի» մանկատունն իր տխուր համբավը ձեռք է բերել այն բանից հետո, երբ այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից որդեգրված 2 երեխաներն էլ հետագայում սպանվեցին։
Դիմա Յակովլևը մահացել է 2008թ.։ Նրա խորթ հայրը՝ Մայլս Հարիսոնը, երեխային շոգ եղանակին 9 ժամ շարունակ թողել էր մեքենայի մեջ, ինչի հետևանքով Դիման մահացել էր ջերմային հարվածից։ Իսկ ընթացիկ տարվա հունվարի կեսերին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում խորթ մոր կողմից սպանվել է 3 տարեկան Մաքսիմ Կուզմինը։ Այս միջադեպից հետո Պսկովի մարզպետ Անդրեյ Տուրչակն արգելել է այդ մարզից երեխա որդեգրելը։










