Գայի պողոտայում վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդի

09:33 • 20.02.13

«ՎԱԶ- 21110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 19-ին՝ ժամը 23.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: