Երևան-Արտաշատ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 9-ամյա տղայի
09:37 • 20.02.13
«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 19-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 14-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը տղային իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










