Ռուսաստանը հրաժարվել է Մալիում պատերազմելուց

15:58 • 20.02.13

Ռուսաստանը մերժել է Եվրոպական միության՝ Մալիի ռազմական առաքելությանը մասնակցելու առաջարկը, հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:

 

Դա տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարարՍերգեյ Լավրովի և ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հանդիպման ժամանակ:

 

Էշթոնը Ռուսաստանին առաջարկել է մասնակցել Մալիում առաքելությանը. Ռուսաստանը, ըստ այդմ, պետք է զբաղվեր կառավարական զորքերի բարեփոխմամբ և տեղի իրավապահների վերապատրաստմամբ։

 

Լավրովն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև համապատասխան շրջանակային պայմանավորվածություն չկա, որը կողմերը պատրաստվում էին ձեռք բերել դեռ 2008-ից:

Ռուսաստանը, սակայն, պատրաստակամություն է հայտնել երկկողմանի օգնություն ցուցաբերել Մալիին:

 

Մալիում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ տուարեգների հակամարտությունը, որոնք արդեն 2 տասնամյակ է անկախություն են պահանջում: 2013-ի հունվարից իր նախկին գաղութ Մալիի խնդիրներին միջամտելեն Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ: