Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ

12:43 • 20.02.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Սաակաշվիլին զանգահարել է Սերժ Սարգսյանին և մաղթել նրան նորանոր հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ բարեկեցություն, տնտեսական և ժողովրդավարական զարգացում։

 

Վրաստանի և Հայաստանի նախագահները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։