Երևանում ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին ներողություն է խնդրել
Փետրվարի 20-ին՝ ժամը 16։13-ին, չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպա¬նություն գործել: «1-02» ծառայությունում ճշտվել է, որ ահազանգողը բնակվում է Երևանի Օրբելի փողոցում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում 57-ամյա Ա. Մելքոնյանը գիտակցելով իր սխալը, ներողություն է խնդրել:










