Ինքնասպանություն Կիևյան կամրջից

11:40 • 20.02.13

Փետրվարի 20-ին` ժամը 08:42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը: