ԱՄՆ-ն նախատեսում է առևտրային պատժամիջոցներ սահմանել հաքերային հարձակումների համար
ԱՄՆ վարչակարգը պատրաստվում է առևտրային սահմանափակումներ և տուգանքներ ներմուծել աjն երկրների համար, որոնք պատասխանատու են ԱՄՆ դեմ վերջին շրջանի քիբեր-հարձակումների համար, այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Երկրի նոր ռազմավարությունն ի հայտ է եկել Mandiant ընկերության զեկույցի հիման վրա, որի մասնագետները զբաղվում են ցանցում անվտանգության հարցերով: Ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ վերջերս տեղի ունեցած Apple-ի և Facebook-ի դեմ կատարված հաքերային ցանցային հարձակումների հետևում չինական հաքերներն են կանգնած:
Նրանց վարկածով` համակարգերում ներխուժումը նախաձեռնել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի ստորաբաժանումներից մեկը, որը տեղակայված է Շանհայի շրջանում:
Վաշինգտոնում, զեկույցի հրապարակումից անմիջապես հետո, հայտարարել են, որ Միացյալ Նահանգները կարող են պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե պարզ դառնա, որ հաքերների գործողությունն աջակցվում է պաշտոնական Պեկինի կողմից:
Այնուամենայնիվ, չինական կառավարությունը հերքում է բոլոր այդ մեղադրանքները: Այսօր Bloomberg գործակալությունը հայտարարել էր, որ վերոհիշյալ հարձակումները կատարվել են ոչ թե Չինաստանից, այլ Արևելյան Եվրոպայից:
Գործակալությունում հայտնել են, որ տվյալ տեղեկատվությունը ստացվել է երկու տարբեր աղբյուրներից, որոնք ծանոթ են հաքերային հարձակման գործի վարույթին:










