Ավստրալիայում առևտրի կենտրոնն արգելել է երեխաների աղմուկը

15:50 • 21.02.13

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Dee Why Grand առևտրի կենտրոնի տնօրինությունն արգելել է երեխաների աղմուկը խաղային գոտու տարածքում, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Sky News-ին։

 

Ինչպես նշվում է, տնօրինությունը նման քայլի է գնացել այցելուների դժգոհությունների պատճառով, որոնք բողոքում են են կենտրոնում երեխաների անդադար և զայրացնող աղմուկից։


Այժմ խաղասրահի մոտ փակցված է հայտարարություն, որով ծնողներին խնդրում են ուշադիր հետևել երեխաներին, ինչպես նաև նախազգուշացնում են, որ տնօրինությունը չի պատրաստվում տանել երեխաների աղմուկը։

 

Այդ նախաձեռնությունը քննադատել է հոգեբան Մայքլ Կար-Գրեգը։ Մասնագետը նշել է, որ մարդիկ ժամանակակից հասարակությունում դարձել են ավելի եսասեր և անհանդուրժող։ Նա կասկածներ է հայտնել արգելքի իրավաբանական ուժի վերաբերյալ։


Ինչպես է պատրաստվում առևտրի կենտրոնը պատժել արգելքը խախտողներին, չի պարզաբանվում։