Ռուսաստանում սկսվել է հացի մեջ կեղծ փող պահած հայ դրամանենգների դատավարությունը
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում սկսվել է դրամանենգների դատավարությունը, որոնք կեղծ դրամներ էին պահել հացի մեջ, հայտնում է Комсомольская Правда-ն:
Աղբյուրը հանցախումբը որակում է «կազմակերպված հանցավորության էթնիկ խումբ». դրա կազմում են ուզբեկներ, հայեր, դաղստանցիներ:
Խումբը բացահայտվել էր հատուկ գործողության շրջանակներում, երբ իրավապահները հանդես էին եկել կեղծ դրամների ձեռքբերմամբ հետաքրքրված անձինք: Հենց այդ ժամանակ էլ դրամանենգների մեքենայում հայտնաբերվել էին հաց ու հյութեր, իսկ դրանց մեջ կեղծ դրամներ՝ 400 հատ 1000 ռուբլիանոց:
Ապօրինի շրջանառությունից մոտ 1 մլն կեղծ ռուբլի է դուրս բերվել: Մեղադրյալներին սպասվում է 15 տարվա ազատազրկում:










