Բրիտանացիներն այժմ կարող են փորփրել իրենց նախնիների քրեական անցյալը

19:18 • 21.02.13

Բրիտանական findmypast.co.uk կայքը առաջարկում է «մութ անձանց» գտնել ընտանեկան դիմանկարի վրա՝ պարզել, թե նախնիներից ովքեր են քրեական անցյալ ունեցել, հայտնում է Russia Today-ը:


Կայքը բոլոր բրիտանացիներն առաջարկում է ոչ միայն գտնել նախնիներին ու տոհմածառ կազմել, այլև պարզել նախնիներ-հանցավորություն հնարավոր առնչությունները՝ հսկայական արխիվի միջոցով:

 

Այժմ ցանցում մատչելի է 1817-1931թթ-ի մոտ կես միլիոն փաստաթուղթ՝ հանցագործների ու նրանց զոհերի վերաբերյալ: Առաջիկայում դրանց կավելացվի ևս 2,5 մլն փաստաթուղթ՝ ընդհուպ 1770-ից սկսած:

 

Կայքի թիմն այս հսկայական աշխատանքը կատարել է 2 տարի ազգային արխիվներում աշխատելուց հետո: Նրանք հրապարակել են 1 մլն հանցագործի անուն՝ պանիր գողացողներից մինչև սերիական մարդասպաններ:

 

Աղբյուրը նկատում է, որ այժմ էլ բարոյական հարց է առաջանում. ո՞ վ կցանկանա փորփրել իր ցեղի «կեղտոտ սպիտակեղենը»: