Խոշոր ահաբեկչություն Դամասկոսի կենտրոնում. կան զոհեր (լուսանկարներ)
Դամասկոսի կենտրոնական թաղամասերում, մասնավորապես՝ Մազրաայում, մահապարտ ահաբեկիչը խոշոր ահաբեկչություն է իրականացրել, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է դեպքի վայրից առաջին կադրերը. այրվել են տասնյակ մեքենաներ:
Ըստ հրապարակված նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով վնասվել է մոտ 17 մեքենա, իսկ դրանց ուղևորներին չի հաջողվել դուրս գալ այրվող մեքենաներից:
Տեղեկություններ կան, որ զոհերի թվում շատ են երեխաները, քանի որ պայթյունը որոտացել է դպրոցի մոտակայքում: Ծուխը տեսանելի է քաղաքի տարբեր թաղամասերից:
Այսօր Դամասկոսում այլ պայթյուններ էլ են տեղի ունեցել: Մասնավորապես՝ վնասվել է իշխող «Բաաս» կուսակցության գրասենյակներից մեկը, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատան շենքը:










