Դամասկոսում ՌԴ դեսպանատան հարևանությամբ պայթյուն է որոտացել

14:02 • 21.02.13

Դամասկոսի կենտրոնում այսօր հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցին։

 

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով կոտրվել են շինության ապակիները, սակայն տուժածների մասին տեղեկություն չի ստացվել։

 

Ներկայում դեսպանատունը գնահատում է հասցված վնասի նյութական չափը։