Մարդիկ բրիտանացի վետերանի հուղարկավորությանն են գնացել Facebook-ի «հրավերով»
Անցյալ ամիս 70 տարեկան հասակում Բրիտանիայի Սաութսի քաղաքի ծերանոցում մահացել էր բրիտանական ռազմածովային ուժերի վետերան Ջեյմս ՄքՔոնելը: Ծերանոցի աշխատակիցները մտահոգված էին եղել, որ նրա հուղարկավորությանը ոչ ոք չի գա, հայտնում է BBC-ն:
Սակայն նրանք ելքը գտել էին Facebook սոցիալական կայքում համապատասխան հաղորդագրություն տարածելով, որում նշվում էին հուղարկավորության ժամն ու վայրը Փորթսմութի Միլթոն գերեզմանատանը:
Դրանից հետո հուղարկավորությանը 200-ից ավելի մարդ էր եկել՝ նաև նախկին ծառայակիցներ, որոնք նշել էին, որ «զինվորական ընտանիքն ավելի մեծ է, քան սովորականը», որը ՄքՔոնելը չուներ:
Սգվորները նաև երթ են կազմակերպել հանգուցյալի հիատակին:










