Վրաստանում խոզի գրիպից ևս 2 մարդ է մահացել
Խոզի գրիպի վիրուսից Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում ևս երկու մարդ է մահացել, տեղեկացնում է Грузия online-ը:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ գրիպի սեզոնի ընթացքում գրանցվել է մահացու ելքով 9 դեպք, որոնցից մեկը եղել է մինչև 4 տարեկան երեխա, մեկը՝ 65-ն անց մի մարդ, իսկ մնացածը՝ 30-64 տարեկան անձինք:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 20-ի տվյալներով, Վրաստանում լաբորատոր եղանակով հաստատվել է խոզի գրիպի A տիպի 182 և B տիպի 10 դեպք:










