ՀՀԿ-ն հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից

13:12 • 21.02.13

ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում է կուսակցության պաշտոնական տեսակետը ՀՀԿ-ի՝ այսօր Ազատության հրապարակում նախապես հայտարարված միջոցառման կապակցությամբ։ Հայտարարությունում ասված է.


Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից: Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:

Էդուարդ Շարմազանով