Այսօր աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը

12:34 • 21.02.13

Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հռչակվել է 1999թ. նոյեմբերի 17-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն կոնֆերանսի կողմից։ Օրը նշվում է 2000թ.-ից՝ լեզվական և մշակութային զանազանությանը և բազմալեզվությանը նպաստելու նպատակով, հայտնում է calend.ru-ն։

 

Լեզուներն ամենագլխավոր գործիքն են մեր նյութական և հոգևոր ժառանգությունը պահպանելու և զարգացնելու գործում։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականների՝ աշխարհի 6 հազար լեզուների գրեթե կեսը մոտ ապագայում կարող են կորցնել իրենց վերջին կրողներին։