Շվեյցարիայում սպանվել է երկրի միակ վայրի արջը

18:31 • 21.02.13

Շվեյցարիայում սպանվել է այդ երկրի վերջին վայրի արջը՝ M13-ը, հայտնում է CNN-ը:

Երիտասարդ արուն սպանվել է Պոսկիավո հովտում՝ Ալպերում՝ Իտալիայի սահմանի մոտ, այն պատճառով, որ ըստ իշխանությունների, այն սպառնալիք է դարձել մարդկանց համար: Կենդանին սպանվել է մարդկանց հետապնդելուց հետո:

 

Գորշ արջը նախկինում բազմիցս հայտնվել է բնակավայրերում, նաև՝ մի դպրոցում՝ սնունդ փնտրելով: Կենդանին, ըստ գնահատականի, այնքան էլ չէր վախենում մարդկանցից, իսկ անցած տարվա նոյեմբերին նրան որակել էին «պրոբլեմային արջ»:

 

M13-ի սպանության լուրը վրդովունք է առաջացրել Facebook-ում կենդանու պաշտպանության էջում: