ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնի

14:24 • 21.02.13

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտունու ուղղությամբ, փետրվարի 22-ին կանցկացվի մշտադիտարկում:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը: