Պորտուգալիայում առգրավվել են մեծ քանակությամբ կեղծ եվրոներ

10:54 • 21.02.13

Պորտուգալիայի ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ կեղծ եվրոներ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։


200 եվրո արժողությամբ 1901 թղթադրամներն առգրավվել են Պորտու քաղաքում անցկացված հատուկ գործողության շրջանակում։ Հետաքննության շրջանակում ձերբակալվել է 36-ամյա մի օտարերկրացի, ում անունը և քաղաքացիությունը դեռ չի նշվում։

 

Առգրավված կեղծ թղթադրամները, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, առանձնանում են «հիանալի որակով»։ Նման թղթադրամները տարիներ շարունակ շրջանառության մեջ են եղել եվրոպական մի շարք երկրներում, հիմնականում՝ Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Բուլղարիայում և Պորտուգալիայում։

 

2013թ. փետրվարի սկզբից մինչ այժմ սա արդեն կեղծ թղթադրամների երկրորդ խմբաքանակն է, որն առգրավվել է Պորտու քաղաքի ոստիկանության կողմից։