Մոսկվայում փորձել են նշել Pussy Riot-ի սկանդալային ակցիայի միամյակը

15:55 • 21.02.13

Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճարի մոտ 2 կին է ձերբակալվել՝ «բալակլավա» գլխարկներով, հայտնում է Интерфакс-ը: Նրանք փորձել են ծաղիկներ դնել՝ ի նշանավորումն Pussy Riot պանկ խմբի գործողության միամյակի:

 

Նրանք հասցրել են ծաղիկները մոտեցնել խորանին, սակայն նրանց վրա հարձակված աշխատակիցները քաշել-հանել են գլխարկները, իսկ ծաղիկները ոտքերի տակ գցել:

 

Новая Газета-ն հայտնում է, որ խոսքն ակտիվիստուհիներ Ելենա Վոլկովայի և Իրինա Կարացուբայի մասին է: Իրավապահները խոստացել են կանանց բաց թողնել բացատրական զրույցից հետո:

 

Նույն առնչությամբ Газета-ն մանրամասում է, որ Կարացուբան պատմական գիտությունների թեկնածու է, Վոլկովան՝ մշակութաբանության դոկտոր:

 

Ուղիղ մեկ տարի առաջ Pussy Riot-ը նույն տաճարում կատարել էր «Տիրամա՛յր, Պուտինին դո՛ւ քշիր» պանկ աղոթքով: Հաջորդ օրը քրեական գործ էր հարուցվել՝ խուլիգանության համար, իսկ օգոստոսին խմբի 3 ակտիվիստուհիներ դատապարտվել էին 2-ական տարվա ազատազարկման: Հոկտեմբերին նրանցից մեկի ազատազրկումը փոխվել էր պայմանականի: