Մոսկվայում ձերբակալվել է մոդելների ու մարմնավաճառների սպանած հայազգի էքստրասենս (լուսանկարներ)
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են ծնունդով Վրաստանից 42-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է մի քանի կանանց սպանության համար, հայտնում է Interfax-ը:
Նույն առնչությամբ Life News-ը մանրամասնում է, որ խոսքը Գեորգի Մարտիրոսյանի մասին է: Իսկ նրա զոհերը մոդելներ ու մարմնավաճառներ են եղել:
Ձերբակալվածը կանանց գրավել է էքստրասենսորիկ սեանսների միջոցով, որոնցից հետո նաև թալանել է նրանց: Նա դա արել է՝ առաջարկելով «դրական էներգիայով լիցքավորել» կին հաճախորդների փողերը: Ապա նրանց հերոինի մահացու չափաբաժիններ է ներարկել:
Ըստ իրավապահների՝ նրա զոհն է դարձել առնվազն 4 կին: Ընդհանուր առմամբ, նա յուրացրել է մոտ 3 մլն ռուբլի: Ընդ որում՝ նրանցից մեկից՝ 21-ամյա մոդել Նատալյայից, նա 1,2 մլն ռուբլի է հափշտակել, որը զոհն ինքն էր բերել նրա մոտ:










