Դանակահարություն Եղեգնաձորում, հարուցվել է քրեական գործ
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փետրվարի 20-ին՝ ժամը 14.10-ին, հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ձախ ձեռքի մասում սուր կտրող ծակող գործիքից ստացված վնասվածքներով բուժկետ է տեղափոխվել Ա. Բ.-ն:
Ըստ Ոստիկանության կայքի՝ մեկնած օպերատիվ խմբին Ա. Բ.-ի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում, որդուն դանակահարել է Գ. Պ.-ն:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:










