ԱՄՆ-ի Տահո լճում հսկայական ոսկե ձկներ են հայտնաբերվել

21:52 • 21.02.13

ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի և Նևադայի սահմանին գտնվող Տահո լեռնային լճում «հրեշ» ոսկե ձկնիկներ են հայտնաբերվել՝ հայտնի ձկնատեսակի աննախադեպ մեծ առանձնյակներ, հայտնում է Business Insider-ը:


Անսովոր ձկներին հայտնաբերած գիտնականները մտավախություն ունեն, թե դրանք կարող են փչացնել լճի՝ բյուրեղյա մաքրությամբ հայտնի ջուրը: Բանն այն է, որ այս ձկնատեսակի թվի աճը իր հերթին կնպաստի ջրիմուռների աճին:
Ձկները մոտ կես մետր երկարություն ունեն և նրանց թիվը գնալով աճում է:


Գիտնականները կարծիք են հայտնել, որ հսկայական ձուկը լճում է հայտնվել ակվիարումներից, երբ որոշ մարդիկ իրենց պահած ձկներին լիճը կամ դրան տանող առուներն են լցրել: