Ամերիկացի բժիշկները հաշիվ են ներկայացրել իրենց մեղքով մահացած հիվանդին
Վաշինգտոնում (ԱՄՆ) շտապօգնության մեքենան չի կարողացել ժամանել կանչի վայր, ինչի հետևանքով հիվանդը մահացել է։ Սակայն դա չի խանգարել բժիշկներին հանգուցյալին 780 դոլարի հաշիվ ներկայացնել՝ հատկացված «օգնության» համար, հայտնում է Russia Today-ը։
Դյուրան Ֆորդ-կրտսերը շտապօգնություն է կանչել իր 71-ամյա հոր համար, ում մոտ շնչառական խնդիրներ են եղել։ Բժիշկները ժամանել են կանչից 30-40 րոպե անց, երբ Ֆորդ-ավագն արդեն մահացած է եղել։ Եվ չնայած բժիշկները ոչ մի ջանք չեն ներդրել հիվանդին փրկելու համար, նրանք իրենց պարտքը կատարված են համարել և 780 դոլարի հաշիվ ներկայացրել։
Վճարը չեղյալ համարելու էլեկտրոնային խնդրագիրը Change.org-ում արդեն ստորագրել է 160 հազար մարդ, ընդ որում՝ ոչ միայն շրջանի բնակիչները։
«Դա շատ է բարձրացնում ընտանիքի ոգին, երբ մենք տեսնում ենք, որ մարդիկ ամբողջ երկրում ուշադրություն են դարձնում կատարվածին, մասնակցում են և աջակցում մեզ»,- ասել է Դյուրան Ֆորդը։
Կոլումբիա շրջանի խորհրդի անդամը բացատրել է, որ, հնարավոր է, սխալ է տեղի ունեցել, սակայն ոչ մի հայտարարություն իշխանությունների կողմից դեռևս չի եղել։










