54 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղները Աթենքում (թարմացված, լուսանկարներ)

18:49 • 22.02.13

Հունաստանի մայրաքաղաքում մի քանի ժամ տևած ուժեղ անձրևները մեծ ընդգրկմամբ ջրհեղեղի պատճառ են դարձել, հայտնում է Daily Star-ը:

 

Ջրերը ողողել են շինությունների հիմքերը՝ ստիպելով իշխանություններին փակել հիմնական ճանապարհները և մետրոյի կենտրոնական կայարանը:

 

Ցածրադիր շրջաններում ոստիկանները փակել են նաև ստորգետնյա անցումներն ու մայրուղիներն այն բանից հետո, երբ դրանք ջրի տակ են անցել: Ջրհեղեղը քշել-տարել է մի շարք կայանված մեքենաներ:

 

Դադարեցվել է տրամվայների աշխատանքը:

 

Հույն փրկարարները 600-ից ավելի կանչեր են ստացել Մեծ Աթենքի տարածքում ջուր դուրս քաշելու համար: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հունական ԶԼՄ-ները նշում են, որ սա ամենաուժեղ ջրհեղեղն է Աթենքում 1961-ից ի վեր:

 

Daily Mail-ը ներկայացրել է նաև ֆոտոշարք Աթենքի փողոցներից: