Հույն միլիարդատեր Բաբիս Վովոսը կրկին ձերբակալվել է պարտքերի պատճառով
Հունաստանի ամենախոշոր շինարարական ընկերության սեփականատեր, 80-ամյա միլիարդատեր Բաբիս Վովոսը ձերբակալվել է՝ 170 հազար եվրո պետական պարտք ունենալու համար, նրա դեմ հարուցվել է քրեական գործ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Էլեֆթերոտիպիա» պարբերականին։
Դեռևս հայտնի չէ՝ նա կկարողանա արդյոք ազատ արձակվել մոտակա ժամերին։
2012թ. նոյեմբերին Վովոսը 2 օր անցկացրել էր Աթենքի ոստիկանության քննչական մեկուսարանում. այն ժամանակ նրան մեղադրել էին ավելի քան 1 մլն պետական պարտք ունենալու համար։ Նա ազատվել էր 100 հազար եվրո գրավի դիմաց և երկրից չբացակայելու ստորագրությամբ։
Շինարարական մագնատը հայտարարել էր, որ ձերբակալությունն անարդար էր, քանի որ պարտքի մի մասը վճարելու ժամանակը չէր եկել, բացի այդ, նա վիճարկում էր գումարը։










