ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է գրել Վրաստանի վարչապետին

12:28 • 22.02.13

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին է հանձնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակը։

 

Քլինթոնը գրել է, որ իր պաշտոնավարման տարիներին իր համար պատիվ է եղել հետևել, թե ինչպես են Իվանիշվիլին և նրա գործընկերներն ապահովում իշխանափոխության խաղաղ ընթացքը։

 

Նա նշել է, որ հպարտ է այն առաջընթացի համար, որն արձանագրել են Վրաստանն ու ԱՄՆ-ն՝ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու հարցում և վստահ է, որ այդ կապերն ամուր են մնալու։

 

«2011թ.-ին մեր երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Վրաստանը կարևոր քայլ արեց ժողովրդավարության զարգացման և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։  ԱՄՆ-ն ուրախ է, որ կանգնած է եղել Վրաստանի կողքին՝ իշխանության խաղաղ փոխանցման ընթացքում։ Հուսով եմ, որ դուք կառուցողական հարաբերություններ կունենաք ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ և միասին կաշխատեք՝ հանուն Վրաստանի ժողովրդավական և տնտեսական զարգացման։Մաղթում եմ Ձեզ հաջողություններ՝ Ձեր հետագա գործունեության ընթացքում»,-ասված է Քլինթոնի նամակում։