Ամերիկացի ոստիկանները 3,5 մլն դոլար կվճարեն իրենց զոհի ընտանիքին

17:12 • 22.02.13

Ամերիկացի ոստիկանները 3,5 մլն դոլար կվճարեն իրենց զոհի ընտանիքին, հայտնում է Russia Today-ը:

Կոնեկտիկուտ նահանգից 33-ամյա Գոնսալո Գուիսան սպանվել էր մոտ 5 տարի առաջ, ոստիկանական հատուկջոկատայինների անփույթ գործողության հետևանքով:

 

2008-ի մայիսի 18-ին իրավապահները տեղեկություն էին ստացել Կոնեկտիկուտի Իսթոն քաղաքում թմրանյութերի գործարքի մասին: Սակայն դեպքի վայրում ոստիկանները կրակ էին բացել անտեղյակ և անզեն մարդու վրա:

 

Հարևաններն այդ գործողությունը բնորոշել էին այսպես. «Տպավորություն էր՝ ասես ռուսական բանակն է վրա հասել»:

 

Քաղաքի դեմ հարուցված այս գործը դատարան կմտնի այդ վճարումը կատարելուց հետո: