Գերմանիայում բանկի տնօրենին ազատել են աշխատանքից Facebook-ում «լայքելու» համար

10:55 • 22.02.13

Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի բնակչուհի Հայդի Վ.-ին ազատել են Sparkasse բանկի տնօրենի պաշտոնից միայն այն պատճառով, որ կինը «լայքել» է իր ամուսնու՝ Facebook-ում տեղադրած ստատուսները, հայտնում է Euromag-ը։

 

Հայդիի ամուսինն իր ֆեյսբուքյան էջում մի քանի ստատուսներ է գրել, որոնք, ըստ Հայդիի ղեկավարների, վիրավորական են եղել իրենց համար, իսկ կինն էլ իր «լայքերով» աջակցել է դրանց։

 

Օրինակ՝ ստատուսներից մեկում գրված են եղել հետևյալ տողերը.«Իմ խոզուկ-գանձանակին անվանել եմ Թոմաս և Ռալֆ (բանկի համանախագահների անունները)։ Մի հիանալի օր բոլոր խոզերն ընկնում են մսագործի ձեռքը»։ Բացի այդ, նա տեղադրել է ձկան նկար, որի հիման վրա ստեղծվել է բանկի տարբերանշանը, և դրա տակ գրել.«Ձուկը հոտում է գլխից»։

 

Ինչպես նշում է Bild-ը, ծագած վեճն ավարտվել է խաղաղ գործարքով. Հայդին, ով 25 տարի նվիրել է բանկային աշխատանքին, կստանա 110 հազար եվրոյի չափով փոխհատուցում։