Ամերիկացի գործակալները պատժվել են՝ սեռական բնույթի SMS-ների և մերկ լուսանկարների համար
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) պատժել է իր գործակալներին՝ մերկ լուսանկարներ ուղարկելու, ղեկավարներից մեկի աշխատասենյակը գաղտնալսելու, սեռական բնույթի SMS-հաղորդագրություններ ուղարկելու և մերսման սրահ հաճախելու համար, որտեղ վճարվել է սեռական բնույթի ծառայության համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հրապարակված էլեկտրոնային փոստերի հիման վրա:
Ամերիկացի գործակալները մեղադրվել են նաև ավելի լուրջ զանցանքների՝ ընդհուպ մինչև գողության և անտեղի զենք բանեցնելու համար:
Գործակալները, որոնց անունները չեն նշվում, կամ ազատվել են աշխատանքից, կամ առժամանակ դադարեցվել է նրանց պաշտոնավարումը:
Ամենաքննարկվող՝ մերկ լուսանկարներ ուղարկելու առիթով հայտնի է դարձել, որ աշխատողներից մեկն իր անձնական հեռախոսով մերկ լուսանկարներ է ուղարկել մի քանի այլ աշխատողների: Դրա մասին հայտնի է դարձել «գրասենյակային բամբասանքներից» հետո:










