Սաակաշվիլիի կուսակցությունն առաջարկում է փետրվարի 23-ը հայտարարել Կովկասի ժողովուրդների համերաշխության օր

15:04 • 22.02.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիմել է խորհրդարան՝ փետրվարի 23-ը Կովկասի ժողովուրդների համերաշխության օր հռչակելու նախաձեռնությամբ, հայտնում է apsny.ge-ն։

 

Նախաձեռնության հեղինակներն են խորհրդարանական խմբակցության անդամներ Սերգո Ռատիանին և Նուգզար Ցիկլաուրին։

 

Նրանց հայտարարության համաձայն՝ Վրաստանն ամբողջությամբ կիսում է ինգուշ և չեչեն ժողովուրդների ողբերգությունը և հարգում խորհրդային ռեժիմի օրոք բռնադատվածների հիշատակը։