Աշտարակում 3 մարդ թունավորվել է շմոլ գազից, նրանցից երկուսը երեխաներ են

10:38 • 22.02.13

Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում փետրվարի 21-ին՝ ժամը 22.00-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Աշտարակի Վարդանանց փողոցի թիվ 2 տնից բուժօգնության են տեղափոխվել 2011 թ. ծնված Հրայր Շահնազարյանը, 2008 թ. ծնված Էռնեստ Շահնազարյանը և 1977 թ. ծնված Կարինե Ծատուրյանը:


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տանը գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:


Կատարվում է հետաքննություն: